Այն արցախցիներին, որոնց կմերժեն քվեարկելու իրավունք տալ, կօգնենք դիմել դատարան․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ  Ռուբեն Մելիքյանը այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց, որ ստացել  ահազանգ, որ հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչներին մերժում են ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ։

«Եղել է դեպք, որ դիմել են և անձնագրային բաժինները մերժել են այդ մարդկանց գրանցումը։ Որքանո՞վ է իրավաչափ այս մարդկանց հնարավորություն չտալը՝ մասնակցել այն ընտրություններ, որոնց միջոցով ձևավորվում է ՀՀ իիշխանությունը։ Ես հայտարարել եմ, որ բոլոր այն մարդկանց, ովքեր համապատասխանում են երկու չափանիշի, իրենք օգնելու են դիմել դատարան։ Առաջին չափանիշն այն է, որ մարդիկ ունենան թշնամուն հանձնված քաղաքների և գյուղերի գրանցում»,–ասաց նա և նշեց, որ սա չի վերաբերում օրինակ Ստեփանակերտին կամ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, քանի որ հստակ պետք է տարանջատում դնել, տարբեր իրավիճակներ են։

«Երկրորդ չափանիշն այն է, որ այդ մարդիկ պարտադիր պետք է բնակվեն ՀՀ–ում։ Իրավական, բարոյական տեսանկյունից այդ մարդիկ, ոչ պակաս իրավունք ունեն ընտրելու ՀՀ իշխանություն, քան օրինակ ես, որ ծնվել մեծացել և գործունեություն եմ ծավալել Երևանում։  Նիկոլ Փաշինյանը գնաց և ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, լայքեր հավաքեց այդ արտահայտության համար, ուրեմն այդ մարդկանց ակնկալիք ես տվել»,–ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։