«Պատիվ ունեմ» դաշինքը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ է ունեցել նաեւ Շենգավիթ վարչական շրջանում

Հունիսի 9-ին «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ են ունեցել Շենգավիթ վարչական շրջանի համախոհների ևբնակիչների հետ:

Թեկնածուները շրջել են բակային տարածքներով, տեղում զրուցել շենգավիթցիների հետ, հետաքրքրվել վարչական շրջանի խնդիրներից, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Հանդիպմանը ներկայացվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախնտրական ծրագիրն ու հիմնական ծրագրային մոտեցումները։