Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ՀՅԴ–ականներին, բռնի ուժ կիրառելով, ոստիկանությունը բերման ենթարկեց (տեսանյութ)

Կառավարության դիմաց ՀՅԴ–ական երիտասարդները ներկայացնում էին 10 փաստ՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան։ Նրանք իրենց հետ բերել էին անդրավարտիք, կոնֆետ և ելակ։ Սրանք, ըստ երիտասարդների, Նիկոլ Փաշինյանի միակ բարեփոխումներն են, որոնք Նիկոլ Փաշինյանն արել է բանակում։ Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ՀՅԴ–ականներին, բռնի ուժ կիրառելով, ոստիկանությունը բերման ենթարկեց։