Լսողության խանգարում, թրոմբներ, գանգրենա․ հայտնի է՝ ինչով է վտանգավոր COVID-19-ի դելտա տարբերակը

Հնդկաստանում բժիշկները նշել են, որ COVID-19-ի դելտա տարբերակն առաջացնում է մի շարք բարդություններ, ինչպիսին լսողության խանգարումն ու թրոմբներն են, հայտնում է The Print-ը։

Դելտա տարբերակն առաջացնում է ախտանշաններ, որոնք չեն նկատվում մյուս տարբերակների դեպքում, և այն ավելի արագ է տարածվում։ Հիվանդների մոտ նկատվում է լսողության խանգարում, ստամոքսի խանգարում և թրոմբներ, որոնք հանգեցնում են գանգրենայի։

«Որոշ հիվանդների մոտ այնքան լուրջ միկրոթրոմբներ են առաջանում, որ դրանք հանգեցնում են գանգրենայի», - ասել է Մումբայից սրտաբան Գանեշ Մանուդհանեն։

Հայտնի է, որ այն նաև սուր ցավեր է առաջացնում որովայնում և վնասում հիվանդների լսողությունը։ Մանկաբույժ Չեթան Մունդադան նշել է, որ Հնդկաստանում ներկայում համաճարակի առավել տագնապալի կողմը վիրուսի տարածման արագությունն է՝ ներառյալ երեխաների շրջանում։