Զելենսկին հայտարարել է Ղրիմի և Դոնբասի պատճառով Եվրոպայում «պատերազմի» մասին

Դոնբասի հակամարտությունը և Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմ դարձել են «Եվրոպայում պատերազմի» պատճառ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի առաջնորդների հետ գագաթնաժողովում:

Զելենսկիի ելույթը հեռարձակվել է նրա գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Ուկրաինայի հանդեպ ուշադրության համար։ Մեր միջազգային գործընկերներն աջակցում են Ուկրաինային, մեր տարածքային ամբողջականությանը և մեր ինքնիշխանությանը։ Շնորհակալ եմ բոլորիդ: Այսօր դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ մենք միասին լինենք։

Երբ բռնակցվեց Ուկրաինայի մի մասը, մեր Ղրիմի թերակղզին, երբ Արևելքում պատերազմ է ընթանում, դա պատերազմ է նաև Եվրոպայում։ Շատ կարևոր է, որ մենք միասին լինենք»,- ասել է Զելենսկին։