Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: «Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,- գրել է նա: Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է: Ի պատասխան՝ Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է: