Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախում զինծառայող է վիրավորվել․ ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրադադարի խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել։ «Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: