«ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է հայերի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ «Թուրք Նիկոլ» պաստառներով բողոքի ակցիային
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մոտ հայերի կողմից իրականացվող բողոքի ակցիային, որը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական այցով Ռուսատանի Դաշնություն մեկնելու առնչությամբ:
Լրատվամիջոցի թղթակցի խոսքով՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դեսպանատան շենքի մոտ:
Դեպքի վայրում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում: Դեսպանության շենքի առջև հանգիստ մթնոլորտ է: