Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու առաջարկին

Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։