ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 530 դրամ առավելագույն փոխարժեքով. արտարժույթի փոխարժեքը ՀՀ բանկերում

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 521.50 դրամ նվազագույն և 524 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 528 դրամ նվազագույն և 530 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 630 դրամ նվազագույն և 636 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 644 դրամ նվազագույն և 652 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 6.97 դրամ նվազագույն և 7.13 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.30 դրամ նվազագույն և 7.40 դրամ առավելագույն փոխարժեքով: