Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1785, մահվան՝ 34 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1785 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 130 870-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2068 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 519 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2587-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 2142 է, ընդհանուր առողջացածներինը՝ 103 055, փաստացի բուժվողներինը՝  25 228 (մեկ օրում նվազել է 391-ով): Մեկ օրում արվել է 4383 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 498 951 թեստ: