Տիգրան Հակոբյանը սպառնացել է իրականությունը ներկայացնող ՀԸ-ներին

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ սպառնացել է, որ իրականությունը ներկայացնող հեռուստաընկերությունների հանդեպ վարչական վարույթներ են բացվում։ Այստեղ խնդիր այն չէ, որ այս սպառնալիքն ակնհայտորեն ուղղված է իշխանությանն անհաճո հեռուստաընկերությունների դեմ։

Նաեւ այն չէ, որ ՀՌՀ-ի հատուկ հոգածության տակ գտնվող Հ1-ը շարունակում է սպառնալիքներ ու հաշվեհարդարի կոչեր հնչեցնել եւ ատելություն քարոզել։

Այստեղ պարադոքսը ավելի շատ մեթոդական է։ Տիգրան Հակոբյանը, ով երեւի Կերենսկու ժամանակներից միշտ եղել է իշխանության մաս՝ շնորհիվ իր քաղաքական հոտառության եւ ժամանակին ճամբարափոխ լինելու ճկունության, այժմ քաղաքական դիակի նեխահոտի մեջ արդեն չի տարբերակում բույրերը։ Իշխանությունն անցել է ընդդիմախոսների դիֆուզ ձերբակալությունների, Նիկոլը բունկերից բունկերից է փախնում, կառավարությունը վերջին խռխռոցն է արտաբերում, իսկ Տիգրան Հակոբյանը շարունակում է անվրդով կատարել լրատվական ցերբերի դերը ու հաթաթաներ տալ՝ կարծես ոչ 5000 զոհ են տվել, ոչ էլ Արցախն ենք հանձնել։

Եթե քաղաքական դինոզավրն է կորցնում ինքնապաշտպանության բնազդը, ինչո՞ւ ենք զարմացնում 88 (±3) երիտասարդ տղաների ու աղջիկների նիկոլական մոլեռանդությունից։