Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը

նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արամ Գրիգորյանը։ 

Մանվել գրիգորյանի նախկին Մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է․ «Մանվել Գրիգորյանը 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից էր: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում պաշտպանել են Հադրութի շրջանի մեծ մասը, ազատագրել են Մարտակերտի շրջանի 17 գյուղ և Վարանդան՝ Ֆիզուլին:

2016-ի ապրիլյան պատերազմում ևս, լինելով ԵԿՄ վարչության նախագահ, Մանվել Գրիգորյանն անուրանալի դերակատարում ունեցավ թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում: Ննջիր խաղաղությամբ, գեներալ ջա՛ն»:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն օրեր առաջ հայտնել էր, որ գեներալը ծայրահեղ ծանր վիճակում է․ «Ամենավատ բանին արդեն պատրաստ ենք»։

Նրա խոսքով՝ պատերազմական իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունեցել Գրիգորյանի առողջական վիճակի վրա։ Փաստաբանը նշել էր, որ միջնորդություն են ներկայացնելու դատարան, որ  Մանվել Գրիգորյանը բուժումն արտերկրում շարունակի:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: