«Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում». Վլադիմիր Պուտին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս կարգավորել իրավիճակը հեռանկարում»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:

«Ամենակարևորն այն է, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը»,- Պուտինն ասել է Россия 24 հեռուստաալիքի եթերում:

ՌԴ նախագահը նաև ասել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում: Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:

«Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: