Կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքներ, նախնական տվյալներով, Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել

Կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։