Մոնրեալում բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը 

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հինգշաբթի հավաքվել են քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով ԼՂ հակամարտության հարցում քաղաքապետ Վալերի Պլանտի աջակցությունը, գրում է Global News-ը։

Ցուցարարները ցանկություն են հայտնել, որ Պլանտը դատապարտի հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ անի խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։

Հայ համայնքի ներկայացուցիչները նաև կոչ են արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

«Արցախն անկախություն էր խնդրում 30 տարի առաջ, և այժմ մենք խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել դա»,- ասել է Քվեբեկի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Աբրահամ Նիզիբլյանը՝ հավելելով, որ դա կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցն է։