Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Միլանի քաղաքային խորհուրդը ՀՀ պատվավոր հյուպատոսի ներկայությամբ ընդունել է խորհրդի անդամ Մատեո Ֆորտեի միջնորդությունը, որը վերաբերում է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտմանն ու Արցախի Հանրապետության ճանաչմանը: Այս մասին Ֆորտեն հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ Միլանի քաղաքային խորհուրդը նույն դահլիճում 1997թ. ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը: