Ամերիկացի ավելի քան 100 կոնգրեսականներ դատապարտել են Արցախի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ դատապարտել են թուրք-ադրբեջանակական համատեղ ուժերի հարձակումներն ընդդեմ հայ ժողովրդի՝ պահանջելով վերջ դնել ագրեսիային և պատժամիջոցներ սահմանել Էրդողանի և Ալիևի ռեժիմների դեմ:

«ԱՄՆ վարչակազմը պետք է լսի իր սեփական հետախուզական գործակալություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այս հարձակումը, և պետք է շտապ ուշադրություն դարձնի Կոնգրեսի կոչին Էրդողանի և Ալիևի ռեժիմների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին»,- ասվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

Էրդողանի և Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը կասեցնելու մասին հայտարարություններով են հանդես եկել տասնյակ սենատորներ և կոնգրեսականներ, որոնցից մի քանիսի խոսքը ներկայացնում ենք ստորև․