ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին ԼՂ հակամարտության հարցում

Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության գործում, և Վաշինգտոնը կոչ է անում Թուրքիային նման բան չանել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չորեքշաբթի կայացած հեռախոսային ճեպազրույցի ժամանակ:

«Մենք տեսնում ենք, որ Թուրքիան սկսել է աջակցություն ապահովել Ադրբեջանին: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին այն հարցով, որ չմիջամտեն տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասել է Պոմպեոն: