Աշխարհի տնտեսությունը առնվազն 5 տարով հետ է ընկել. Համաշխարհային բանկ

Reuters-ը հայտնում է, որ համաշխարհային բանկի գլխավոր մասնագետ Կարմեն Ռեյնհարթը մամլո ասուլիսին հայտնել է, որ առնվազն 5 տարի պետք է կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման համար։ Ինչ վերաբերում է աղքատ երկներին, այդ երկրների համար ավելի շատ ժամկետ անհրաժեշտ կլինի, որպեսզի հաղթահարվի աղետի հետևանքները։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի հետևանքով սպասվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որն նման է լինելու 1930-ականների ամերիկյան Մեծ Դեպրեսիա անվանումն ունեցող ճգնաժամին։