«Այսօրվանից ունենք ավելի ցածր վստահություն ունեցող Սահմանադրական դատարան». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Արձանագրում ենք, որ Սահմանադրական Դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչեւ հեղափոխությունը»,-գրել է նա: Մեկ այլ գրառմամբ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հայաստանի քաղաքական կյանքում վերջի ամիսների կատարվելիքը երեք բան կարող է նշանակել` իշխող թիմը 1) Չի ցանկանում հաղթել հաջորդ ընտրություններում, կամ 2) Պատրաստվում է հաղթել ցանկացած գնով, կամ 3) Ընդհանրապես այդքան հեռու չի մտածում: Բոլոր նշված տարբերակները երկրին ոչ մի լավ բան չեն խոստանում: Եւ ո՞վ ասած, որ հարցի արդիականացումը, իրոք, հեռու է...»,-գրել է նա։