Մինսկի կենտրոնում բողոքի ակցիային այսօր մասնակցել են 150.000 մարդ. Интерфакс

Ավելի քան 150.000 մարդ մասնակցել են Մինսկում այսօր ընթացող բողոքի ակցիային։

Մարշի մասնակիցները ձևավորել էին բազմահազարանոց խմբեր, որոնցից մեկը շարժվել է դեպի Անկախության պողոտա՝ Լուկաշենկոյի նստավայրի մոտ, իսկ մյուս խումբը շարժվել է դեպի Կալվարյան փողոց։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որի արդյունքներն ընդդիմադիրներն վիճարկում են։ Մեկ ամսից ավել է, ինչ չեն դադարում բողոքի ակցիաները։

Հղման աղբյուր՝ Petutyun.am