«Հեքիաթներ են, թե Նավալնիին Նովիչոկով են թույնել». «Նովիչոկի» համահեղինակ

Նովիչոկ պարալիտիկ նյութի համահեղինակ Ե. Ռինցը մեկնաբանելով գերմանական այն վարկածը, թե Նավալնիին թույնել են Նովիչոկի առավել ագրեսիվ տարբերակով՝ նշել է, որ դա սուտ է և այն, ինչ նկարագրում են գերմանացիները կապ չունի Նովիչոկի հետ։ Ըստ գիտնականի՝ Նավալնիի մոտ Նովիչոկով թունավորման հատկանիշներ չեն գրանցվել և Նովիչոկով թունավորման դեպքում՝ նա, անենայն հավանականությամբ, կմահանար։

Նշենք, որ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայութան ղեկավար Բրունո Կալը փակ նիստերից մեկի ժամանակ պնդել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ենթարկվել է «Նովիչոկ»-ի ավելի կոշտ տարբերակի ազդեցությանը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Spiegel հանդեսը՝  հիշեցնելով, որ Նավալնին, գերմանական կողմի վարկածով, թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով: