Բահրեյնը կարգավորում է հարաբերությունները Իսրայելի հետ

Reuters-ը հայտնում է, որ Բահրեյնը պատրաստվում է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ:

Իսրայելայան Times of Israel պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կհայտարարի, որ Բահրեյնը իր հարեւանի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ միասին, պաշտոնապես հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ:

Սպիտակ տանը տեղի կունենա Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն նշել էր, որ Էմիրությունների կողմից Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը՝ դավաճանություն է Պաղեստինի նկատմամբ։