«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում աշխատակիցների մասշտաբային ազատում է տեղի ունենում, ինչպես նաև աշխատավարձների կրճատում»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ երեկ կեսօրին դիմել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ. Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ (ըստ էության՝ հսկիչներ և այլոք) ազատվում են աշխատանքից, այնինչ, ըստ տեղեկատվության աղբյուրի, վերջերս է նույն ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել 20%-ով։ Պարզ չէ, թե ինչն է նման մասշտաբային կադրային և վարձատրության կրճատումների պատճառը, սակայն ակնհայտ է, որ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում այդքան քաղաքացու՝ առանց աշխատանք թողնելու ամենաբացասական հետևանքներն առաջնահերթ կրելու են այդ անձանց ընտանիքները, այնուհետև՝ պետությունը։ Հանձնաժողովի նախագահին խնդրել եմ իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու համար ընկերությունում կադրային և աշխատավարձային վերոնշյալ կրճատումների պատճառներն ու գործընթացի օրինականությունը։

Պատասխան ստանալուն պես՝ այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։