«Ձերբակալվածին ստիպում են Արթուր Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. նրա կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում»․ Hraparak.am

«Հրապարակը» գրում է, որ իր ԱԱԾ աղբյուրները նոր մանրամասներ են հայտնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումներից:

Հիշեցնենք, որ «Հրապարակն» ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ն նոր քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի դեմ՝ ապօրինի զենքի մեղադրանքով: Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ այդ զենքը հայտնաբերվել է ԱԱԾ զինապահեստում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Վանեցյանին մեղադրանք առաջադրելու օպերացիան այժմ գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ, տխրահռչակ Միքայել Համբարձումյանը, ում խոստացել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, եթե կարողանա քրեական պատասխանատվության կանչել Վանեցյանին։ Ապա ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի ուղիղ ցուցումով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ու Միքայել Համբարձումյանը հարցաքննության են կանչել նաև սպառազինության բաժնի ձերբակալված պետի կնոջը, ով նույնպես աշխատում է ԱԱԾ-ում։ Նրան նախ համոզել են, որ ամուսնուն ստիպի ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի դեմ, սակայն տեսնելով, որ չի հաջողվում, ասել են՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։