Արաբական Միացյալ Էմիրություններում գործարվել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

ԱՄԷ-ի վարչապետ եւ Դուբայի տիրակալ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը այսօր՝ օգոստոսի 1-ին, հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայան «Բարաքա»-ի գործարկման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Այսօր հրապարակայնորեն հայտարարում ենք Աբու Դաբիում Barakah կայանում արաբական աշխարհում առաջին խաղաղ ատոմային ռեակտորի գործարկման ԱՄԷ-ի հաջողության մասին: Մասնագետներին հաջողվել է բեռնել միջուկային վառելիքը, անցկացնել համալիր փորձարկումներ եւ հաջողությամբ ավարտել գործարկման գործողությունը»,- Twitter-ում նշել է երկրի վարչապետը: