«Չինաստանը պետք է վճարի կորոնավիրուսի զոհերի և հետևանքների դիմաց». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը անխուսափելիորեն պատասխան է տալու կորոնավիրուսի տարածման և զոհերի համար և դրա դիմաց գին է վճարելու.

«Սա Չինաստանի մեղքն է: Ուզո՞ւմ եք ճիշտն իմանալ՝ Չինաստանը պետք է վճարի»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ապրիլ ամսից Հանրապետական կոնգրեսականների և սենատորների մոտ շրջանառվում է Չինաստանի կողմից համավարակի հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու անհրաժեշտության թեզը։ Այդ թեզի առաջամարտիկներց են կոնգրեսական Դեն Քրենշոուն և սենատոր Թոմ Քոթթոնը։

Հղման աղբյուր՝ Petutyun.am