Բելառուսի նախագահի կին թեկնածուի աջակցությանն ուղղված ակցիային մասնակցել է առնվազն 63 000 մարդ. РИА Новости

Մինսկում Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի աջակցությանն ուղղված ցույցին մասնակցել է ամենաքիչը 63 000 մարդ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Весна» իրավապաշտպան կազմակերպությանը:

Ակցիայի մասնակիցների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա: Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 9-ին, նախընտրական քարոզարշավը սկսվել է հուլիսի 14-ին և կտևի մինչև օգոստոսի 8-ը ներառյալ: