«Կոչ եմ անում հենց հիմա բացել եկեղեցիները, ԱՄՆ-ում մենք աղոթքի կարիք ունենք». Թրամփ

ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել է նահանգապետերից ժամ առաջ բացել եկեղեցիները և այլ կրոնական հաստատությունները՝ սպառնալով վերացնել նահանգապետերի եկեղեցիները փակելու հրահանգները։

«Որոշ նահանգապետեր ալկոհոլային խանութները և աբորտ անելու համար գործող կլինիկաները բացել են, բայց եկեղեցիները չեն ուզում բացել։ Դա ճիշտ չի կարող համարվել։ Ես շտկում եմ այս անարդարությունը։ Կոչ եմ անում հենց հիմա բացել եկեղեցիները և այլ կրոնական հաստատությունները», - նշել է նախագահ Թրամփը։

«ԱՄՆ-ում մենք աղոթքի կարիք ունենք, և եկեղեցիները չպետք է փակ լինեն», - հավելել է Թրամփը։

Հղմամ աղբյուր՝ Petutyun.am