Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի հասկանում, որ սոված մարդիկ, Արցախը կորցնելու վտանգը, մաքսանենգ սիգարետները իրական են․ Աղասի Ենոքյան

Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրադրությանը։ Նա մասնավորապես նշում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ սոված մարդիկ իրական են, Արցախը կորցնելու վտանգը իրական է, հիվանդներն ու դիակները իրական են, մաքսանենգ ծխախոտն իրական է։

«Նոր Հայաստանում անընդհատ ինչ-որ ընդդիմությունների նախագծեր են կազմվում Նիկոլի կողմից։ Զարմանալին այն է, որ այս բազմաթիվ պոտենցիալ ընդդիմությունները իրենց «հականիկոլականությունը» նրա հասցեին նույն հանդիմանանքի մեջ են փաթեթավորում․ «Դու բավականաչափ հեղափոխական չես»,- գրում է Ենոքյանը՝ հավելելով, որ նման «ընդդիմության» պահանջներին «ենթարկվելով»՝ Փաշինյանը կարող է դիմել հակաիրավական գործողությունների, բռնաճնշումների և մտնել կեղծ օրակարգերի մեջ։

«Մյուս կողմից էլ, սրանք երբեւէ չեն կարող դուրս գալ իր վերահսկողության տակից, քանի որ պտտվում են իր ստեղծած ֆեյք հեղափոխության շուրջ եւ ուզում են լինել ֆեյքի ֆեյքը` «ավելի հեղափոխական»,- ընդգծել է նա և նկատել, ոև Փաշինյանը 2-3 ուղղությամբ է ընդդիմություն «սարքում»․ «Նա այդպես էլ չի հասկանում, որ սոված մարդիկ իրական են, Արցախը կորցնելու վտանգը իրական է, հիվանդներն ու դիակները իրական են, մաքսանենգ սիգարետները իրական են, եւ դրանից իրեն չեն փրկի ոչ կեղծ Լուսավորը, ոչ կեղծ տեռորիստ Ծռերը, ոչ էլ կեղծ ներ-քպական նեոհեղափոխականները։

Տղաներ եւ աղջիկներ, միեւնույն է, ձեզանից ընդդիմություն չի ստացվի, դուք բավականաչափ «Սեւ» չէք»։