«Արցախը Հայաստան է և վերջ». Արայիկ Հարությունյան

«Երդվում եմ մեզ երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման և այս ու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպատսելու ուղղությամբ: Սիրելի հայրենակիցնե՛ր, Արցախը Հայաստան է և վերջ»,- հայտարարեց Արցախի նորընտիր նախագահը։

«Նշանակալի են հաջողությունները, որոնց արձանագրման գործում ավելի քան մեկ տասնամյակ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ՝ ես էլ իմ համեստ ներդրումը բերելու հնարավորությունն եմ ունեցել: Պարոն նախագա՛հ, թույլ տվեք իմ խորհին երախտագիտությունը հայտնել Ձեզ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների ու հետևողական աշխատանքի, ինձ այդ գործում հնարավորություն տալու համար: Այդ ժամանակահատվածը ես համարում եմ Արցախի Հանրապետության ամենածաղկուն շրջանը»,- նշեց նորընտիր նախագահը:

Երդմնակալությունը տեղի ունեցավ Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում:

Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: