«Արսեն Թորոսյան, դու հեչ ամոթ չունե՞ս». Արսեն Բաբայան

Հայրենիք հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը գրում է.

Թորոսյան Արսեն չլսեցի՞ր, որ վարչապետդ այսօր տխուր վիճակիդ մասին էր խոսում։ Դու հեչ ամոթ չունե՞ս։

Տղա ջան, իմացե՞լ ես, որ այսօր 330-ից ավելի նոր վարակակիր ունենք։

Արսեն, ասածդ անլուրջ վիրուսը, Կորեայից որ հետդ բերեցիր ու լրագրողներին էլ ցինիկաբար վարակեցիր, կարո՞ղ է ուղեղումդ բջիջներ է սպանել։ Հերիք չի անլրջությանդ պատճառով հասել ենք այս ծայրահեղ վիճակին, մի բան էլ այնքան ժամանակ ես ունենում, որ ֆեյսբուքում զվռնո՞ւմ ես։

Արսեն, գործ արա, դու կարծեմ դեռեւս առողջապահության նախարարն ես։ Ինքնամեկուսացումդ էլ ոնց որ չօգնեց հա՞։ Թե՞ ինքնամեկուսացման ընթացքում վերհիշեցիր վարչապետիդ՝ «… ում շունն ա, որ քեզ կպնի» հայտնի անհեթեթությունը, հետո պինցետն առար ու միջիցդ վիրուսը հանեցիր, տնական արաղի մեջ թաթախեցիր ու համարեցիր, որ արդեն ամեն ինչ լավ է։

Համարեցիր ամեն ինչ այնքան լավ է, որ նույնիսկ ֆեյսբուքում ցինիկանալու ժամանա՞կ ես գտնում։

Տղա ջան, գործ արա, նախարար ես (գոնե հրամանգրով) համարվում։ Թե՞ պարգեւավճարներդ արդեն ամբողջությամբ բավարարում է, որ չարտագաղթես։

Արսեն, չմոռանաս, որ դատվելու ես։

Դուք հլը սրա լկտիության չափը նայեք։