Մեքսիկայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 424 մահվան դեպք

Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հայտնել է մեկ օրում գրանցված 424 մահվան և 2248 վարակման դեպքերի մասին։

Այսպիսով Մեքսիկայում վարակվածների թիվը հասել է 56594-ի, իսկ մահերի թիվը՝ 6090-ի։

Մեքսիկան ունի Լատինական Ամերիկակում մահերի 3-րդ ամենամեծ ցուցանիշը՝ զիջելով միայն Բրազիլիային և Պեռուին։