Թվիթերը ջնջել է Մադուրոյի՝ կորոնավիրուսի բուժման բանաձևը. Breibart

Վենեսուելայի նախագահ Մադուրոն իր թվիթերյան էջում կիսվել է Վենեսուելացի գիտնական Քինթերոյի կողմից առաջ քաշված նոր կորոնավիրուսը բուժելու կամ սիմպտոմները մեղմելու վերաբերյալ բանաձևը։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Breibart պարբերականը։

Այդ բանաձևը ներառում է կոճապղպեղ, հաղարջ, սև պղպեղ, մեղր և լիմոն։

Վենեսուելացի գիտնականի կարծիքով վիրուսը բիոլոգիական զենք է՝ արհեստականորեն սինթեզված ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակից։

Վենեսուելայի առողջապահության ինստիտուտը շտապել է հերքել Կինտերոյի բուժման բանաձևը՝ նշելով, որ դրա արդյունավետությունը ապացուցված չէ։

Իսկ թվիթերը իր հերթին ջնջել է Մադուրոյի գրառումը՝ որակելով մոլորեցնող ապատեղեկատվություն։