«Փողոցում գտնվող քաղաքացին պետք է ունենա անձնագիր, բացատրի, թե ուր է գնում». Նիկոլ Փաշինյան

Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։ Այս մասին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ այսօրվանից երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը․

«Եվ որ կարևոր է, մարդկանց միայն կենսական տեղաշարժը։ Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետը։