«Այս իշխանությունը հիմնված է շոուի վրա, չկա շոու՝ չկա իշխանություն». Ստեփան Դանիելյան

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրում է.

Կարոնավիրուս show must go on

Այս իշխանությունը (իմա Նիկոլը) հիմնված է շոուի վրա, առաց որևէ գաղափարի, ծրագրի ու աշխարհայացքի։

Չկա շոու - չկա վստահություն, չկա իշխանություն։ Գործ անելն ու արդյունքներ ցույց տալն էլ չի ստացվում, հետաքրքիր էլ չի։

Իշխանությունը (իմա Նիկոլը) պետք է միշտ բեմի վրա լինի և ունենա հանդիսատես։ Հիմա դժվար ժամանակներ են, շոուն չի ստացվում ապահովել, կառանավիրուսն էլ նախկին իշխանություն չի, որ ասֆալտին պառկեցնի։ Հակառակն ավելի իրատեսական է։

- Ո՞ւմ հետ պատերազմել, ո՞ւմ մերժել, ի՞նչ անել, ո՞ւմ անել։

Պրոբլեմ։

- Шеф, все пропало!

Պետք է դուրս գալ հրապարակ -արգելված է , պետք են շփումներ, էներգետիկա, թշնամիներ - չկա՝ յոխ։

Հանրաքվեի բուկլետներ, քաղաքացու անձնագիր բաժանել չի ստացվում, գոնե վարակի բուկլետներ է կարելի բաժանել մարդկանց կուտակումների միակ վայրերում՝ սուպերմարքետներում և նրանց շրջակայքում։

Այլ ելք չկա, պետք է նորությունների կիզակետում լինել։

- Չկա շոու, չի լինի իշխանություն։

Լուրջ խնդիր։