Brent ապրանքանիշի նավթի գինն ընկել է` հասնելով 25,01 դոլարի

Լոնդոնի ICE բորսայում աճուրդի ժամանակ Brent ապրանքանիշի նավթի գինն ընկել է 7,9 տոկոսով` բարելի համար հասնելով 25,01 դոլարի: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` երևանյան ժամանակով ժամը 02:16-ի տվյալներին հղումով:

WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 7,5 տոկոսով և կազմել 21,06 դոլար մեկ բարելի համար:

Նշվում է, որ նավթի գնանշանները բացասական են արձագանքում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թվի աճի և վարակման նոր օջախների մասին լուրերի ֆոնին: