«Վարչապետը բանաստեղծություն է գրում, իսկ նորմալ երկրներում՝ սպաները հրաժարական տալիս և ձերբակալվում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.

Որևէ նորմալ պետությունում` հատկապես իբրև թե հետհեղափոխական երկրում չեն կարող բանակային այսչափ սպանությունները չառաջացնել ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ և անմիջական պատասխանատու սպաների ձերբակալություններ:

Անհնար է նաև պատկերացնել, որ բանակի առանձին ընթացակարգերի կտրուկ և անմիջական փոփոխություններ չլինեին:

Հայաստանում երկրի ղեկավարությունը բանաստեղծություններ է գրում, հետո` դրանց հիման վրա երգ պատվիրում ինչ-որ Ստվերների: