Անկախ փորձագետների կարծիքով` 2019-ի տնտեսական աճը կկազմի 8.2%. վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին Еureporter պարբերականի հրապարակած հոդվածը՝ նշելով, որ անկախ փորձագետները 2019։

«Անկախ փորձագետների կարծիքով` 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս:

Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»,– գրել է վարչապետը:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2019-ի տնտեսական աճը կկազմի 7 տոկոս։